Արտաքին 4 տարի առաջ - 12:17 20-12-2021

Իսրայելի վարչապետը հայտարարել է երկրում COVID-19-ի հինգերորդ ալիքի մեկնարկի մասին

Իսրայելի իշխանությունները երկրի բնակչությանը կոչ են արել պահպանել հիմնական կորոնավիրուսային սահմանափակումները, քանի որ «օմիկրոն» շտամը համավարակի հինգերորդ ալիք է առաջացրել: Այս մասին տեսաուղերձում ասել է երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթը։

«Եթե երեք շաբաթ առաջ հեռադիտակ կպահանջվեր հեռվից մոտեցող կորոնավիրուսի ալիքը տեսնելու համար, ապա այժմ այն ​​արդեն այստեղ է: «Օմիկրոն» շտամն արդեն Իսրայելում է: Իմ գնահատականներով, ևս երեք-չորս շաբաթից, գուցե ավելի վաղ, մենք ականատես կլինենք վարակման դեպքերի կտրուկ աճի, որը կասկածի տեղիք չի տա»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նա հայտարարել է, որ շուտով երկրի ղեկավարությունը ցուցումներ կտա բնակչությանը, իսկ մինչ այդ իսրայելցիներին կոչ է արել հնարավորինս պահպանել սոցիալական հեռավորությունը, չհավաքվել խմբերով և դիմակ կրել։

Բենեթը դիմել է նաև գործատուներին՝ երկուշաբթի օրվանից սկսած աշխատակիցներին հնարավորության դեպքում հեռավար աշխատանքի տեղափոխելու խնդրանքով, և հավելել, որ քաղծառայողները նույնպես կանցնեն հեռավար աշխատանքի։

Իսրայելի վարչապետը նաև հորդորել է համաքաղաքացիներին՝ պատասխանատվությամբ մոտենալ երեխաների կորոնավիրուսի դեմ պատվաստմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում