Ավելին 4 տարի առաջ - 15:53 19-12-2021

Pfizer-ը վեց ամսականից բարձր երեխաների վրա պատվաստանյութի ուժեղացուցիչ դոզա է փորձարկելու

Ամերիկյան Pfizer-BioNTech դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնելու է իր սեփական պատվաստանյութի երրորդ չափաբաժնի փորձարկումը վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաների համար: Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, գրում է «Ուկրինֆորմ»-ը։

Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտնել է, որ պատվաստանյութի երկու չափաբաժինները երկուսից հինգ տարեկան երեխաների մոտ կայուն իմունային պատասխան ցույց չեն տվել։

«Վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաների համար պատվաստանյութի երրորդ չափաբաժինը գնահատելու որոշումը արտացոլում է ընկերությունների հանձնառությունը՝ ուշադիր ընտրել ճիշտ չափաբաժինը խոցելի խմբերի պաշտպանությունը բարձրացնելու համար», - ասում է ընկերությունը:

Ինչպես գիտեք, դեկտեմբերի 19-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 274 500 366 դեպք։ Ըստ այդ տվյալների՝ աշխարհում գրանցվել է հիվանդության հետևանքով մահվան 5 365 984 դեպք, ապաքինվել է 246 305 892 մարդ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում