Ներքին 4 տարի առաջ - 23:01 17-12-2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ երեք խմբակցությունների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:

Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մի շարք այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար ու պահանջված՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական բոլոր ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը