Ներքին 4 տարի առաջ - 16:17 17-12-2021

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը»,- նշված է հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը միաժամանակ հիշեցնում է, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը։

Այս դեպքում կան բացառություններ. դիմակ կարող են դնել 0-5 տարեկան երեխաները, բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ ունեցողները, անձնական մեքենայով երթևեկողները (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս), հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողները, կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձինք, դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձինք և որոշ այլ դեպքերում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը