Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:03 16-12-2021

Այս մթերքներից հրաժարվել են Ճապոնիայի և Չինաստանի երկարակյացները

Գաղտնիք չէ, որ Ճապոնիայի և Չինաստանի բնակիչների սննդակարգը տարբերվում է մեր նախասիրություններից։ Այնուամենայնիվ, շատ մթերքներ օգտագործվում են ինչպես մեզ մոտ, այնպես էլ ասիական այս երկրներում: Բացառությամբ որոշ մթերքների, որոնցից ճապոնացիներին և չինացիներին խորհուրդ է տրվում հրաժարվել՝ որպես կյանքի երկարացման և դրա որակը բարելավելու ծրագրերի մաս:

Yandex.Zen «Like Travel» ալիքը հրապարակել է այն մթերքների ցանկը, որոնք չեն օգտագործում Ճապոնիայի և Չինաստանի հարյուրամյա բնակիչները, բայց որոնք օգտակար են համարվում մեզ մոտ և օգտագործվում են ամեն օր և մեծ քանակությամբ։

Կովի կաթ

Ճապոնացիներն ու չինացիներն իրենց ճաշերը պատրաստելու համար կովի կաթ ու թթվասեր չեն օգտագործում։ Այնուամենայնիվ, լայնորեն օգտագործվում են նուշի, կոկոսի, բրնձի և սոյայի կաթը: Նրանք ասում են, որ լակտոզա պարունակող մթերքները կարող են ստամոքսի խանգարում և այլ կողմնակի բարդություններ առաջացնել։

Պանիր և կաթնաշոռ

Ճապոնացիներն ու չինացիները չեն ուտում ավանդական պանիրներ և կաթնաշոռ։ Փոխարենը նրանք օգտագործում են տոֆու՝ սոյայի պանիր՝ տարբեր միջուկներով։

Հացաբուլկեղեն

Ասիացիների սեղանին չկա նաև հաց։ Ճապոնացիները կարծում են, որ գլյուտենը, որը առկա է ցորենից պատրաստված մթերքներում, նույնքան վնասակար է, որքան լակտոզան։ Բայց թե՛ ճապոնացիները, թե՛ չինացիները հաճույքով են ուտում բրնձով թխվածքաբլիթներ։ Այնուամենայնիվ, Չինաստանում դեռևս ցորենից պատրաստված մթերքներ ամեն դեպքում կան։ Դրանք շոգեխաշած բուլկիներ են։ Բայց դա այնքան շատ չեն ուտում, որքան մենք՝ հացը։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը

Ձեզ գուցե հետաքրքրի