Ներքին 4 տարի առաջ - 22:03 16-12-2021

Համաձայնագրի ընդունմամբ կամրապնդվեն հայ-ֆրանսիական տնտեսական կապերը․ Վահան Քերոբյան

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 28-ին Երևանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով՝ համաձայնագրով հնարավորություն է ստեղծվում Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության ներկայացուցչություններ բացելու համար: Նախարարի խոսքերով՝ վերոնշյալ երկու կառույցները Հայաստանում գործունեություն են ծավալում 2013 թվականից, և համաձայնագրի վավերացումը կարող է նպաստել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանն ու Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ զարգացման նոր հնարավորություններ ընձեռելով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Նա կարևորել է համաձայնագիրն ու դրանից բխող գործողությունները, սակայն տարակուսանք հայտնել տնտեսության հետագա զարգացման առնչությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը