Ներքին 4 տարի առաջ - 12:52 16-12-2021

Նշանակվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնացը

Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ նախագահ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքայն էջում անդրադառնալով Թուրքիայում նոր նշանակված Հայաստանի բանագնացի մասին հարցին, գրել է․

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց է նշանակվել Սերդար Քըլըչը, բազմափորձ դիվանագետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի վարչության ղեկավարի, Լիբանանում Թուրքիայի դեսպանի, Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնները (https://mediamax.am/am/news/region/45773/):
Ռազմական սպառնալիքի ներքո Թուրքիայի հետ հարաբերությունները հապշտապ կարգավորելու ուղեգիծը չընդունելով հանդերձ՝ ուզում եմ կենտրոնանալ մեթոդաբանական մի դրվագի վրա: Մեր ունեցած տեղեկություններով Հայաստանի բանագնացը Ռուբեն Ռուբինյանն է, ով տարիքով ավելի փոքր է, քան Քըլըչի պրոֆեսիոնալ գործունեությունը: Տարիքի հանգամանքը կարող էր փոխհատուցվել Ռուբինյանի ռազմավարական մտածողությամբ, մեծ ճանաչվածությամբ, հնարամտությամբ, մեծաթիվ կապերով և այլն, հանգամանքներ, որոնց գոյության մասին ժամանակակից տարեգրությունը լռում է: Մինչդեռ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն նշված գործընթացի տակից պատվով դուրս գալու համար անհրաժեշտ հատկանիշներ, կարողություններ... կան, բայց քանի որ նրանք Հայաստանի ազգային շահերն ընկալում են ամբողջության մեջ ու կարող են հակադրվել Նիկոլ Փաշինյանի կամ նրա առանձին մերձավորների շահերին, մոտեցումներին, ուստի պարզ է դառնում, որ նրանք տեղ չունեն այս գործընթացի մեջ:
Նիկոլ Փաշինյանի պատկերացրած պետական շահը ոչ մի աղերս չունի Հայաստանի՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պետական շահի հետ: Ու Մակրոնի պաչիկներից էլ պետք չէ ոգևորվել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի