Արտաքին 4 տարի առաջ - 11:09 16-12-2021

Հունաստան ժամանողները դեկտեմբերի 19-ից պետք է բացասական ՊՇՌ-թեստ ներկայացնեն

Հունաստանը դեկտեմբերի 19-ից բոլոր երկրներից ժամանողներից բացասական ՊՇՌ-թեստ կպահանջի, որն արվել է մինչև ուղևորությունը՝ 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հաղորդել է հունական Skai հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը։

Հեռուստաալիքը նշում է, որ Հունաստանը նոր միջոցներ է ձեռնարկում «օմիկրոնի» դեմ պայքարի շրջանակում։ Ըստ առողջապահության նախարարության հայտարարության, երկիր մուտք գործելու համար բացասական արդյունքով ՊՇՌ-թեստ պետք է ներկայացնեն նաև բոլոր երկրներից ժամանող պատվաստված անձինք։ Բացառություն է արվել միայն Հունաստանից արեկիր մեկնած և մինչև 48 ժամվա ընթացքում ետ վարադարձածների համար՝ պայմանով, որ նրանք ՊՇՌ-թեստ են հանձնել մեկնելուց կարճ ժամանակ առաջ: Այս պահանջն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 19-ին, ժամը 06:00-ից (Երևանի ժամանակով 08:00-ից):

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի