Ավելին 4 տարի առաջ - 22:11 15-12-2021

Միլիարդատերերը համաձայնվել են նվիրաբերել մոտ 50 միլիարդ դոլար

Մոլորակի ամենահարուստ մարդիկ, այդ թվում՝ 11 միլիարդատերեր, միացել են Giving Pledge նախաձեռնությանը. 14 հոգի խոստացել են նվիրաբերել իրենց կապիտալի մեծ մասը, որն ընդհանուր առմամբ գնահատվում է գրեթե 50 միլիարդ դոլար։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է նախագծի մամուլի ծառայությունը։

Համաձայնվողների թվում են Canva-ի հիմնադիրներ Մելանի Պերկինսը և Քլիֆ Օբրեխտը, Pinterest-ի համահիմնադիր Բեն Սիլբերմանը, DoorDash սննդի առաքման ծառայության ղեկավար Թոնի Սյուն և միլիարդատեր Ջարեդ Իսահակմանը: Ընդհանուր առմամբ, նախաձեռնությանը միացել է 231 մասնակից աշխարհի 28 երկրներից։

«Ես միշտ հավատացել եմ, որ եթե կարողանում ես ինչ-որ մեկին օգնել, ապա պետք է դա անես»,- ասել է շարժման նախաձեռնող Բիլ Գեյթսը։

Նախաձեռնության գաղափարն այն է, որ երկրագնդի ամենահարուստ մարդիկ պետք է նվիրաբերեն իրենց ունեցվածքի առնվազն կեսը՝ իրենց կյանքի ընթացքում կամ որպես կտակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոս նախկին կին Մաքենզին Giving Pledge-ի շրջանակներում պատրաստվում է իր 37 միլիարդ դոլար կարողության առնվազն կեսը ուղարկել բարեգործության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 2 միլիարդ դոլարի հարկեր չվճարելու մեջ մեղադրվողը խոսում էր դեմենցիայի մասին։ Միլիարդատերը ախտորոշում է ստացել չորս տարբեր բժիշկներից, որոնք կապված են մի կազմակերպության հետ, որին նա նախկինում ավելի քան 25 միլիոն դոլար է նվիրաբերել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է