Ներքին 4 տարի առաջ - 14:26 15-12-2021

Արցախի ու Հայաստանի ՄԻՊ–երը քննարկել են հաշմանդամություն ունեցողների խնդիրները

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համագործակցության ընթացքում նախատեսում են հնարավորինս արագ և արդյունավետ լուծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները։ Նրանք 44-օրյա պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներին անդրադարձան այսօր առցանց նիստի ժամանակ։

Թաթոյանը շեշտեց, որ մշտապես կապի մեջ է Գեղամ Ստեփանյանի հետ։ Նա ողջունեց, որ Արցախում ստեղծվել է պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդ։

«Մենք արդեն իսկ ունենք հավաքագրված տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց մոտ առկա տարբեր խնդիրների մասին»,– նշեց Ստեփանյանը և հավելեց, որ դրանք առաջիկայում կներկայացվեն կառավարությանն ու կստանան իրենց լուծումները։

ՀՀ ՄԻՊ սոցիալ–տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը նիստի ընթացքում ներկայացրեց Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց արձանագրած խնդիրները, որոնք կապված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ։

«Ռազմական դրություն հայտարարելու առաջին օրվանից ՄԻՊ աշխատակազմն այցելել է այն հաստատություններ, որտեղ բնակություն էին հաստատել Արցախից տեղահանվածները։ Արել ենք ամեն ինչ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, սոցիալական ապահովության, առողջության պահպանման իրավունքների հետ կապված խոչընդոտները հնարավորին չափով նվազեն կամ լուծվեն»,– ասաց Թոխյանը։

Արցախի ՄԻՊ դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանն էլ նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին պետք է մոտենալ նոր ձևաչափով` ապահովելով նաև ՀԿ–ների ներկայությունն այդ հարցում։

«2020 թվականին Արցախի ՄԻՊ–ի աշխատակազմի հավաքագրած տվյալներով ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար` մյուսների հետ հավասար շենք–շինություններից օգտվելու առումով։ Այդ անձանցից շատերի համար աշխատանքի, դպրոց, համալսարան, մշակութային վայրեր կամ նույնիսկ բժշկի այցելելը մի շարք խոչընդոտների պատճառով դարձել է դժվար, անգամ անհնարին»,– նշեց Գասպարյանը։

Նրա խոսքով` 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հրազենային կամ հրթիռային հարվածներից սպանվել են 10 խաղաղ բնակիչ, որոնք ունեցել են սահմանափակ շարժողականությամբ, հոգեկան խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն և չեն կարողացել տարհանվել։

Գասպարյանը վստահեցրեց` հաշմանդամություն ունեցող տեղահանվածները հումանիտար օգնություն կամ այլ ծառայություններ ստանալիս, այդ թվում` աշխատանքի տեղավորման, կրթության իրավունքի իրացման, բժշկական սպասարկման հետ կապված, բախվել և բախվում են ֆիզիկական, միջավայրի և սոցիալական այլ խնդիրների, որոնք խանգարում են իրավունքների լիարժեք իրականացմանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի