Մամուլ 4 տարի առաջ - 08:10 15-12-2021

Հետընտրական հերթական ռազբորկան՝ Վեդիում. Հրապարակ

«Հրապարակ » օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Քաղպայմանագիրը բոլոր հնարավոր ձեւերով փորձում է Վեդիում իշխանությունը զավթել, այստեղ մասնակից երեք ուժերից եւ ոչ մեկը 50+1 ձայն չի ստացել, առաջատարը հզոր համայնքն է, սակայն ՔՊ-ն ջանում էր Արամ Զավենիչի «Հանրապետության» հետ կոալիցիա կազմել: Մենք քանիցս անդրադարձել ենք, տեղեկացնելով, որ Զավենիչի թեկնածուն` Գագիկ Հակոբյանը՝ Գոջ մականունով, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ հավատրիմ մնացել նախընտրական երդմանը, որ որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի:


Վեդիում իշխանությունը բոլոր գործիքները կիրառել է, որպեսզի կոտրի նրա դիմադրությունը` անգամ պատրաստակամություն են հայտնել Գոջին զիջել համայնքի ղեկավարի պաշտոնը, փոխարենը իրենց վերցնել տեղակալների, մի քանի համայնքապետերի պաշտոն, սակայն ապարդյուն: Կրքերն այնքան են լարվել, որ նախօրեին Արամ Զավենիչի ընկերոջ` Վեդի Ալկո գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանի որդիները, որոնք աջակցել են Գոջին, առաջին օրվանից մասնակցել ընտրարշավին, ընդհարում են ունեցել թեկնածուի հետ: Պահանջել են վերադարձնել ծախսած գումարները, եթե չի միանում ՔՊ-ին:

Մեզ ասացին, որ խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է, սակայն Գոջն ասել է, որ այդ գումարը ծախսել են թիմի, ոչ թե իր կարիքների համար, կողմերի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, Վեդի Ալկոյի գործարանի տարածքում քաշքշուկ է սկսվել, թեկնածուին ծեծել են: Չնայած կողմերից ոչ մեկը բողոք չի ներկայացրել, սակայն մեզ ասացին, որ ոստիկանները Գոջին հրավիրել են ոստիկանություն` բացատրություն տալու, ապա բաց են թողել, որ աղմուկ չբարձրանա:

Սա եղել է վերջին կաթիլը, եւ երբ ՔՊ-ականներն ու Արամ Սարգսյանը հասկացել են, որ հնարավոր չէ կոալիցիա կազմել, եկել են պայմանավորվածության եւ Գոջին էլ ստիպել են, որ մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացնեն եւ Վեդիում նոր ընտրություններ անցկացնեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»