Մամուլ 4 տարի առաջ - 09:40 14-12-2021

Արտառոց միջադեպ ՏՄՊՊՀ-ում ․Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է

Օգոստոսին արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՏՄՊՊՀ-ում: Հանձնաժողովի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նիստի ժամանակ, որը վարել է Գեղամ Գեւորգյանը, վեճ է ծագել մեթոդաբանության եւ շուկաների վերահսկողության վարչության պետ Դավիթ Էլոյանի եւ մրցակցության վարչության աշխատակից Արսեն Պետրոսյանի միջեւ, ապա վերաճել է ձեռնամարտի: Էլոյանին չի կաշկանդել հանձնաժողովի նախագահի ներկայությունը, «վազել է իր աշխատասենյակ, դանակ բերել, որ հարձակվի Արսենի վրա», հետո Պետրոսյանին կանչել է միջանցք՝ «ռազբորկայի»։ Ահաբեկված աշխատակիցները փախել են իրենց սենյակներ: Նիստն ընդհատվել է, խառնվել են անվտանգության աշխատակիցները։ Նիստին ներկա տնտեսվարողներն ապշահար լքել են շենքը, մեկը Գեղամին ասել է. «Դուք նույնիսկ Ձեր աշխատակազմին չեք կարողանում կարգի հրավիրել, մեզ կանչել եք ստեղ, հարցե՞ր եք տալիս»։


Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանից: «Տեղեկացնում եմ, որ ՄՊՀ նիստի ժամանակ նման միջադեպ չի գրանցվել։ Ձեր կողմից նշված անձինք օգոստոսից չեն հանդիսանում ՄՊՀ աշխատակիցներ»։ Հարցին, թե երբ եւ ինչու են նրանք ազատվել, պատասխանեց. «Օգոստոսի 2-ին Արսեն Պետրոսյանն է ազատվել, իսկ Դավիթ Էլոյանը՝ օգոստոսի 10-ին: Ազատվել են իրենց դիմումի համաձայն»: Միջադեպի 2 մասնակիցները գրեթե միաժամանակ են ազատվել, Էլոյանը նոր աշխատող էր, որին ընդունել էր Գեւորգյանը, իսկ Արսեն Պետրոսյանը ՏՄՊՊՀ համեմատաբար փորձառուներից էր՝ այս կառույցում աշխատանքի 10 տարվա փորձ ունի: Մեզ հետ զրույցում Արսեն Պետրոսյանն ասաց. «Ես արդեն մեկ տարի ունեի հեռանալու մտադրություն... դա ինչ-որ միջադեպի պատճառով չէր կարող լինել: Իմ պատճառներն այլ են եղել, իսկ թե դա համընկել է Էլոյանի գնալու հետ, թե չէ, կարեւոր չի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը