Արտաքին 4 տարի առաջ - 09:12 14-12-2021

ԵՄ-ն պատժամիջոցների մի քանի տարբերակ է պատրաստում Ռուսաստանի Դաշնության դեմ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ կլինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Այս մասին նա ասել է դեկտեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա պարզաբանել է, որ խոսքը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պատժամիջոցների մասին է։

«Բոլոր նախարարները համակարծիք են, որ ռուսական ագրեսիայի դեպքում կլինեն քաղաքական հետևանքներ, ինչպես նաև լուրջ տնտեսական քայլեր»,- ասել է նա։

Բորելը նշել է, որ այս հարցը կքննարկվի ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների կողմից՝ դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը։

Նա «դասական» է անվանել այդ թեմայով ԵՄ գագաթնաժողովում կատարվելիք աշխատանքները։

«Խոսքը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակների քննարկման մասին է»,- ասել է Բորելը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում