Արտաքին 4 տարի առաջ - 11:12 13-12-2021

Գազը կկորցնի նշանակությունը Գերմանիայի համար 25 տարի հետո. Գերմանիայի կանցլեր Շոլց

Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի համար գազի ներկրումը կորցնում է կարևորությունը, քանի որ երկիրը շարունակում է անցումը տնտեսության ապակարբոնացմանը։ Կանցլերի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Գերմանիան նախատեսում է մինչև 2045 թվականն ամբողջությամբ հրաժարվել գազից, նավթից և ածխից՝ դառնալով կլիմայական չեզոք երկիր, ասել է Օլաֆ Շոլցը։

«Այսինքն, 25 տարի հետո աշխարհն այնպիսին կլինի, որ Գերմանիա և Եվրոպա գազի մատակարարումն այլ դեր կունենա»,- նշել է նա։

Շոլցը նշել է, որ Գերմանիան շարունակում է պնդել, որ ապագայում ևս Ուկրաինան իրականացնի ռուսական բնական գազի փոխադրումը, քանի որ այս ռեսուրսը ներկայում էական նշանակություն ունի էներգետիկ անցման համար։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան և ԱՄՆ-ը հայտարարություն են տարածել, որում արձանագրված է Բեռլինի աջակցությունը Ուկրաինայի էներգետիկ փոխակերպմանը (տրանսֆորմացիա):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում