Արտաքին 4 տարի առաջ - 16:48 11-12-2021

Վրացի «օրենքով գող» Լևան Խավթասին (Լազարե) ձերբակալվել է Հունաստանում

Վրացի «օրենքով գող» Լևան Խավթասին (Լազարե) ձերբակալվել է Աթենքում: Այս մասին հաղորդում են հունական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ 37-ամյա Խավթասին մեղադրվում է գողության և կողոպուտի մեջ։ Հունաստանի իրավապահների տվյալներով՝ նա հանցավոր խմբավորման ղեկավարն էր, որը 2020 թվականի ամառվանից կոտրելով բացելու միջոցով մի շարք գողություններ է կատարել Ատտիկայի, Խալկիդայի և Լուտրակիի շրջաններում։ Պարզվել է, որ խմբավորման անդամ տեղեկատուներ ամենից հաճախ դարձել է անձնակազմը։ Միաժամանակ հանցագործները մշակել են իրենց եկամուտները արտասահման դուրս բերելու «անվտանգ» սխեմա։

Խավթասիին հնարավոր է եղել ձերբակալել մի քանի շաբաթ շարունակված հետաքննության արդյունքում։ «Լազարեն» օգտագործել է կեղծ փաստաթղթեր, որոնք տրամադրվել են Վրաստանում: «Օրենքով գողին» հաջողվել է նույնականացնել տվյալների բազայի մատնահետքերով։ Հստակեցվում է, 2011 թվականից սկսած նա եղել է Աթենքում, Պիրեեում, Խալկիդայում, Լուտրակիում գողությունների և կողոպուտների գործերով դերակատար, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը