Արտաքին 4 տարի առաջ - 15:06 11-12-2021

ՌԴ-ում «Սպուտնիկ M» պատվաստանյութը փորձարկող դեռահասներին կվճարեն 15 հազար ռուբլի

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հաղորդել է, որ «Սպուտնիկ M» պատվաստանյութի փորձարկման մասնակիցներին կվճարվի 15 հազար ռուբլու չափով դրամական փոխհատուցում։

Ինչպես նշել են առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունում, 12-17 տարեկան դեռահասների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին կմասնակցի ընդհանուր առմամբ երեք հազար կամավոր։ Ընդ որում, նրանցից 2400-ը կստանա պատվաստանյութ, իսկ 600 մարդ՝ պլացեբո։ Բաշխումը տեղի է ունենալու պատահականության սկզբունքով, և ո՛չ դեռահասները, ո՛չ նրանց ծնողները, ո՛չ բժիշկները չեն իմանալու, թե հատկապես որ խմբի մեջ կհայտնվի այս կամ այն ​​մասնակիցը: Փոխհատուցում կվճարվի ինչպես նրանց, ովքեր կհանձնեն արյուն իմունոգենության համար, այնպես էլ նրանց, ովքեր կստանան պլացեբո։

Հետազոտության ընթացքում կամավորներին ուղարկում են էլեկտրասրտագրության, կատարում են ՊՇՌ թեստ, արյան կենսաքիմիական և ընդհանուր կլինիկական անալիզ, COVID-19-ի, ՄԻԱՎ-ի, հեպատիտի, արյան մակարդելիության անալիզ։ Իմունոգենության անալիզ կառաջարկվի հանձնել 500 մասնակիցների առաջին 28, 42, 90 և 180 օրերին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին