Ներքին 4 տարի առաջ - 22:55 10-12-2021

Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» անդամ Հայկ Դերզյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

-Քննարկվել են կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ հարցեր։

-ՀՀԿ Գործադիր մարմինը հորդորում է համագումարի պատվիրակներին՝ շարունակվող համավարակի պայմաններում դրսևորել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության նկատմամբ։

-Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներառյալ անձնական պաշտպանության և հիգիենայի պարագաներով ապահովումը։

-Համագումարի լուսաբանման հրավերը և լրագրողների հավատարմագրման պայմանները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի