Արտաքին 4 տարի առաջ - 16:22 10-12-2021

Նեմրութ լեռան վրա սրբավայրի լուսանկարը «Տարվա պատմական լուսանկար-2021»-ի շարքում է

Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան վրա Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69-34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրում ձմռանն արված լուսանկարը տեղ է գտել տարվա լավագույն 40 պատմական լուսանկարների շարքում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նկարի հեղինակը քուրդ լուսանկարիչ Մեհմեդ Մասում Սյուերն է։ Նա «Տարվա պատմական լուսանկար 2021» միջազգային մրցույթին մասնակցել է 26 լուսանկարներով, որոնք արված են եղել Դիարբեքիրում, Ուրֆայում, Ադըյամանում, Վանում և Հասանքեյֆում։

Միջազգային մրցույթի ժյուրիի ուշադրությունը, սակայն, գրավել է Նեմրութ լեռան վրա 2015 թվականին արված լուսանկարը, որն էլ անցել է եզրափակիչ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը