Ներքին 4 տարի առաջ - 14:11 10-12-2021

Ժամերի ընթացքում Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ. Արամ Վարդևանյան

Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի ազատ արձակվելու վերաբերյալ այլ կարծիք չկա։ Սահմանադրական դատարանը սևը սպիտակով դա արձանագրել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։

«Ցանկանում եմ նշել, որ ՍԴ-ն նորարարություն չի կատարել, ՍԴ-ն վերաարտադրել է Սահմանադրության 96-րդ հոդվածը, դրա մասին գիտեին բոլորը և դրա մասին պարտավոր էին իմանալ իրավապահները։ Այդ հոդվածում պարզ գրված է` ԱԺ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ ԱԺ համաձայնության։ Այս նախադասությունը 2021 թ․ օգոստոսի 2-ին ես բառացի կրկնել եմ մի քանի անգամ, որն անտեսվել է, որպեսզի այսքան ժամանակ մեր գործընկերներին ապօրինի պահեն կալանավայրում»։

Վարդևանյանը վստահեցրեց, որ ժամերի ընթացքում Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ։

«Այստեղ երկրորդ կարծիք չկա, ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար, մանևրելու տեղ բացարձակ չկա։ Ես վատ եմ զգում, որ մեր դատավորները և դատախազները հայտնվել են նման իրավիճակում, բաց մենք դրա մասին ի սկզբանե զգուշացրել էինք»։

Վարդևանյանը նշեց, որ Արմեն Չարչյանի ազատ արձակվելու համար պարտադիր չէ դատարանի որոշումը, քանի որ ՍԴ որոշումը պարտադիր է նաև քրեակատարողական ծառայության համար։

«Բոլոր այն դատավորները, որոնք կայացրել են այդ խայտառակ դատական ակտերը և պատգամավորներին պահել են կալանավորված, վստահեցնում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցները ձեռնարկվելու են և դրանց հետևանքները լինելու են, որովհետև ՀՀ-ում չպետք է լինեն դատավորներ, որոնք չեն տիրապետում Սահմանադրության տարրական կանոններին։ Այստեղ պրոֆեսիոնալության խնդիր ունենք»։

Վարդանյանը շեշտեց, որ ՍԴ որոշումը խոսում է նրա մասին, որ այս գործողությունները եղել են ապօրինի, ուստի ամեն ինչ անելու են, որ այդ գործողությունները հետևանքներ ունենան։

«Ստացվում է, որ եթե «Հայաստան» դաշինքն այս հարցով ՍԴ դիմում չներկայացներ, մեր ընկերներն ամիսներով պետք է մնային ապօրինի կալանավորված և Սահմանադրության այդ պարզ կանոնը պետք է խախտված մնար»։

Հարցին` հնարավոր համարում է, որ կալանավորված պատգամավորների նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվեն, Վարդևանյանը պատասխանեց.

«Հինգ ամիս նրանց ապօրինի կալանավորելուց հետո իրավունքների խախտման այդ ինչ ախորժակ պետք է ունենան, դրանից ավել էլ ինչ պետք է անեն։ Արմեն Չարչյանին ոչ միայն ապօրինի հինգ ամիս կալանավորել են, այլ նաև առողջությունն են քայքայել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա բռնապետություն է, որի դեմ ամեն օր պայքարելու ենք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը