Ներքին 4 տարի առաջ - 10:45 09-12-2021

Փոփոխություն գազով աշխատող մեքենաների վերաբերյալ oրենքի նախագծում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկել է «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն, և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծ։ Այն, սակայն, չզեկուցվող է։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 20-ի № 48-Ն օրենքի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որով, մեկ բառով ասած, խստացվում են գազաբալոնների տեղադրման և դրանց պարբերական փորձարկման պայմաններն ու պահանջները։

Սույն նախագծով առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը և վկայագրմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել գործող կարգավորումները: Դրա նպատակն է՝ բարձրացնել գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար