87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Մամուլ 4 տարի առաջ - 09:42 09-12-2021

Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ խորհրդարանում խոսեց ներքաղաքական թեմայի շուրջ եւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր հերոսը մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով:

«Ես, անկեղծ ասած, չեմ մեղադրում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին նման մարդկանց իրենց օգնական նշանակելու հարցում, ես ավելի շատ ուզում եմ իմ դժգոհությունն արտահայտել մեր իրավապահ մարմինների նկատմամբ, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք, ԱԺ-ի միջանցքներում պտտվելու փոխարեն, պետք է քրեակատարողական հիմնարկներում այս պահին իրենց պատիժը կրեին», – ասաց նա:

Խոսքը Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի մասին է: Սա նշանակում է, որ երկրի թիվ մեկ ամբիոնից քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին:

Թեմայի շուրջ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր հիշեցում արեցին. 2018 թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, որը, իր ելույթի խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։

Ապա նա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ: Եվ հիմա նույն Նավոյանի վարույթում է քննվում Արարատ Միրզոյանին 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը ծեծի ենթարկելու գործը: Ստացվում է՝ Էդուարդ Աղաջանյանի կոնկրետ հայտարարությունը՝ քննիչ Նավոյանի ով լինելը, ինչպես նաեւ Գերասիմ Վարդանյանի՝ ԱԱԾ-ում զանգվածային անկարգությունների մասով որպես մեղադրյալ անցնելը միմյանց կողքին շարելուց հետո պետք է եզրակացնել, որ առաջիկայում դաշնակցական Գերասիմ Վարդանյանը կկալանավորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան