Մամուլ 4 տարի առաջ - 09:37 09-12-2021

Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի:

Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանը մանրամասնեց, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Մարտիրոսյանն իրենց՝ ՔՊ-ին է աջակցել։ Բայց ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ստացվում է՝ երկո՞ւ թեկնածու ունեիք. հարցին պատգամավոր Սարգսյանն արձագանքեց. «Այո, կարող ենք նաեւ այդպես մեկնաբանել։ ՔՈ-ն մեզ չի ներկայացնում, բայց մեր շատ ընկերներ սատարել են ընտրված թեկնածուին՝ պայմանավորված ընկերական կապով ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իր ունեցած ավանդով ու ներդրումով, որ ազդել են արտահերթ ընտրության արդյունքների վրա»։

Ճշտող հարցին, թե իշխանությունը, փաստորեն, Գավառում նույնպես իր ներկայությունն ունի, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Գուրգեն Մարտիրոսյանի հետ նախկինում էլ, ապագայում էլ արդյունավետ են աշխատել ու դեռ աշխատելու են։ Հայկ Սարգսյանը վստահ է, որ Վարդենիսում էլ է իրենց՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ դառնալու։ Ինչպե՞ս արդյոք, մյուս երկու ուժերն արդեն կոալիցիա կազմելու մասին հուշագիր են ստորագրել. այս հարցին արձագանքեց. «Սպասեք, կտեսնեք, դեռ ոչինչ որոշված չէ։ Հնարավոր է՝ փոփոխվի ամեն բան, թող ավագանու նիստը լինի, կտեսնեք։ Ավագանու անդամներից կարող են փոխել որոշումն ու ձայնը տալ գործող քաղաքապետին»։

Պատգամավորին զգուշացրինք, որ նման հայտարարությունը կարող է ուղղորդիչ լինել ավագանու անդամների համար։ «Դե ուրեմն նման հարցեր մի՛ տվեք ինձ»,- վրա բերեց մեր զրուցակից Հայկ Սարգսյանը, որը, շիշ բռնելով, հայտնի չի դարձել: Իշխանությունը, փաստոորեն, մի կողմից հայտարարում է, թե համայնքներում ՔՊ-ի պարտությունն ուղիղ ժողովրդավարության մասին է վկայում, ու որ իրենք ծանր չեն տանում ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունները, մյուս կողմից՝ բացեիբաց իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը։ Լծակների կիրառմամբ կամ տարատեսակ մեթոդների՝ վախեցնելու, համոզելու կամ այլ միջոցով այլ ուժերի ավագանու անդամներին իրենց կողմն են քաշելու եւ ՔՊ-ի 50+ ձայն չապահոված թեկնածուներին ստիպողաբար համայնքապետ դարձնեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»

Ձեզ գուցե հետաքրքրի