Արտաքին 4 տարի առաջ - 11:57 07-12-2021

Էրդողանը սպառնացել է Կիպրոսին՝ մզկիթների վրա հարձակումների պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսում մահմեդական պաշտամունքային տների վրա հարձակումներն «անպատասխան չեն մնա»՝ Միջերկրական ծովում գտնվող բաժանված կղզու հարավային, միջազգայնորեն ճանաչված հատվածում, մզկիթ հրկիզելու փորձի մասին հաղորդումներից հետո, հաղորդում է AP-ն։

Առնվազն մեկ կասկածյալ է կալանավորվել դեկտեմբերի 2-ին Լառնակա քաղաքի Մեծ մզկիթը հրկիզելու փորձից հետո։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Դժբախտաբար, Կիպրոսի հարավում մեր մզկիթների վրա հարձակում է եղել: Իհարկե, այդ միջադեպն անպատասխան չի մնա»,- ասել է Էրդողանը:

«Սա այն է, ինչ մենք ասում ենք հարավային Կիպրոսին. մեր պաշտամունքային տների վրա նման հարձակումներ մի՛ կատարեք: Գինը, որը դուք վճարելու եք նման դիվերսիոն գործողությունների համար, թանկ է լինելու»,- ասել է նա:

Կիպրոսը բաժանվել է 1974թ.-ին՝ Հունաստանի հետ դաշինքի կողմնակիցների տապալումից հետո Թուրքիայի կղզի ներխուժելու արդյունքում: Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է կիպրոսյան թուրքերի պետությունը կղզու հյուսիսում և չի ճանաչում Կիպրոսը որպես պետություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա