Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:29 03-12-2021

Կանադայում հավանություն են տվել համասեռամոլության բուժումն արգելելու մասին օրենքին

Կանադայի Համայնքների պալատը միաձայն քվեարկել է ռեպարատիվ թերապիան արգելելու օգտին, որի նպատակն է փոխել մարդու սեռական կողմնորոշումը միասեռականից դեպի հետերոսեքսուալ: Այս մասին հաղորդում է CBC-ն։

Իշխող Լիբերալ և ձախակողմյան Նոր դեմոկրատական ​​կուսակցությունները հայտարարել են օրինագծին իրենց միանշանակ աջակցության մասին։

Պահպանողական ընդդիմության առաջնորդ և Պահպանողական կուսակցության ղեկավար Էրին Օ'Թուլը հայտարարել է, որ իր կուսակցության անդամները կարող են քվեարկել իրենց համոզմունքներին համապատասխան, սակայն հավելել է, որ ցանկալի է աջակցել նախաձեռնությանը։

«Ես երկար ժամանակ է, ինչ մեր ԼԳԲՏ քաղաքացիների դաշնակիցն եմ և վճռականորեն պաշտպանում եմ ռեպարատիվ թերապիայի վնասակար պրակտիկան արգելելու գաղափարը», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը