Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 22:24 02-12-2021

Он же Гога, он же Гоша, он же noldu Pashinyan. ծուռ հայելիների թագավորության գերագույն գլխավոր բնակիչը

Այսօր Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի՝ իրադրության մեղմացման մասին, նաև ուրախությամբ ավետել, որ «Օմիկրոն» անվանված նոր շտամով վարակված որևէ ՀՀ քաղաքացի չկա: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլխավոր վարակաբանը չէ, ոչ էլ գոնե իրավաբանի կրթությամբ առողջապահության ձախողված նախարարը: Նա հիշեցնում է Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հայտնի հերոսին՝ он же Гога, он же Гоша, он же Жора…

Տարօրինակն այն է, որ նա մինչև այժմ մեր երկրի վարչապետն է, որի ինքնիշխան տարածքում մայիսի 12-ից հաստատվել է թշնամին ու ընդհանրապես օկուպացրել է 41 ք./կմ. տարածք, բայց վարչապետի պաշտոն զբաղեցնողը «թիթեռ է նկարում»:

Նիկոլ Փաշինյանը կարող է վաղն էլ նույն անվրդովությամբ «Օմիկրոն»-ով որևէ մեկի չվարակվելու փաստն ավելացնել իր պաշտոնավարման ընթացքում գրանցված հաջողություններին, ինչպես, օրինակ, Հրագի հեղափոխական երգը, կամ իր ընտրողի՝ իր չսափրած դեմքը կրծքին դաջվածք անելը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն էր տեղի ունենում այսօր, որոնց աճյունները գտնվել են մեկ տարի անց, բայց ծուռ հայելիների թագավորության գերագույն գլխավոր բնակիչը առողջապահական հարցերից է խոսում, քովիդ քննարկում, որի համար մինչև վերջերս իր գաստրոնոմիական հակումներից ածանցված դեղատոմս էր առաջարկում՝ «տնական արաղով և պինցետով»: Հաջորդ փուլում, հավանաբար, իր սիրելի փիփերթով ապուրը կառաջարկի…

Պատահական չէ, որ պատվաստման ու քովիդի անեկդոտների ու հումորի թեմայով Հայաստանը ռեկորդակիր է, քանի որ պատերազմ տեսած, հազարավոր զոհեր ու տարածքներ կորցրած մեր երկիրն էլ է ռեկորդակիր. Հայաստանը դեռևս ղեկավարում է պարտված ղեկավարը, որը բանակցությունների է մասնակցում՝ իբրև ադրբեջանական մերօրյա բանահյուսության զվարճալի հերոս: Ինչ խոսք, անեկդոտիկ իրավիճակ է, բայց սև հումոր է, շատ սև…

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը