Ներքին 4 տարի առաջ - 15:57 02-12-2021

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄԷ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների համագործակցության առկա մակարդակն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Տոնի առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային գերագույն խորհրդի անդամ, Շարժայի Էմիրության կառավարիչ, շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, շեյխ Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանին:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին