Արտաքին 4 տարի առաջ - 11:49 02-12-2021

Լիրան հերթական անգամ արժեզրկվել է. Էրդողանը ֆինանսների նոր նախարար է նշանակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել ֆինանսների և գանձապետարանի նոր նախարար նշանակելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնական տղեկագրում։

Հրամանագրի համաձայն, գերատեսչության ղեկավար Լյութֆի Էլվանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նախարարի պաշտոնում հաստատվել է Նուրեդին Նեբաթին, որը մինչ այդ երկրի ֆիննախի ղեկավարի տեղակալն էր։

Նոյեմբերի 23-ին թուրքական լիրան արժեզրկվել էր 8%-ով՝ հասնելով դոլարի դիմաց ռեկորդային 12.49 ցուցանիշի՝ «անկախության համար տնտեսական պատերազմում» հաղթելու մտադրության մասին Էրդողանի հայտարարությունից հետո։

Սա երկրում զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել։ Ցուցարարները, վախենալով կյանքի պայմանների թանկացումից, պահանջել են կառավարության հրաժարականը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին