Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:32 01-12-2021

ՔՊ-ն օգնում է սնանկ ճանաչվածներին՝ նրանց համայնքապետ դարձնելով

Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են նախկին համայնքապետ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը և համայքապետի ժ․պ․, ՔՊ-ական Սայեն Հայրապետյանը, ով առավել հայտնի է Մասիսի Սայադ անունով։

Թե ով է Դավիթ Համբարձումյանը, մեր հասարակությունը լավ գիտի․ նրա մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել 2018-ից սկսած։ Փոխարենը շատ քչերն են ճանաչում ՔՊ-ական թեկնածուին։

Ի տարբերություն մյուս համայնքների ՔՊ թեկնածուների՝ Սայեն Հայրապետյանը քաղաքական դաշտի նորելուկ չէ․ նա նախ՝ ԵԿՄ տարածքային կազմակերպության ղեկավարն է, վերջին պատերազմի մասնակից, 2000-ականներին եղել է ՀՀԿ համակիրն էր, իսկ 2012 և 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 2017-ին եղել է ԲՀԿ ռեյտինգային ցուցակում։

Բայց չկա մարդ, որ թերություն չունենա։ Սայեն Հայրապետյանը դատարանի կողմից սնանկ է ճանաչվել։

2013թ․ Սայեն Հայրապետյանը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունից՝ վարկ, իսկ Արմեն Սարգսյանից փոխառություն է վերցրել․ որոնք չի կարողացել ժամանակին վերադարձնել և 2015թ․ դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ։

Oragir.news-ը կապ հաստատեց Սայեն Հայրապետյանի հետ, որը, ընդհանուր առմամբ, գոհ էր նախընտրական քարոզարշավի ընթացքից․ «Մեր նախընտրական քարոզարշավը լավ է ընթանում, բացատրում ենք քաղաքացիներին մեր հինգ տարվա հետագա անելիքները, խոստումներ չենք տալիս, չեմ կարա ես խաբեմ ժողովրդին, բայց եթե վստահեն մեզ, մենք հինգ տարվա մեջ էդ նախընդրական քարոզարշավը կիրականացնենք։ Ես չգիտեմ՝ քաղաքապետ դառնալու լայն շանսեր ունեմ, թե չէ, բայց մենք հիմա մեր քարոզարշավն ենք անում, ժողովուրդը ում կընտրի, թող ընտրի»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ սնանկ է ճանաչվել, համայնքապետի թեկնածուն ասաց. «Է հա ինչ անենք, հեսա իրանց թեկնածուներից մեկի մոտ էլ 70 հազար դրամ փող ունեմ, 10 միլիոն ա պարտքս, կտա՝ կտամ կպրծնեմ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի