Ավելին 4 տարի առաջ - 16:08 30-11-2021

Ոչ միայն հոլիվուդյան ֆիլմերում, այլև Երևանում. Լոնդոնի գոսպել երգչախումբը կկատարի հիթեր և սուրբծննդյան երգեր

Փոլ ՄքՔարթնիի, Էլթոն Ջոնի, Սթիվի Ուանդերի, Մադոննայի, Ադելի, Ջասթին Թիմբերլեյքի ու այլ համաշխարհային մեծության աստղերի հետ հանդես եկող Լոնդոնի գոսպել երգչախումը բացառիկ համերգ կունենանա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կկայանա դեկտեմբերի 21-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն ասում է, որ դա յուրահատուկ նվեր կլինի հայ ունկնդրին, որը խմբի ձայնագրություններն է ունկնդրել, լսել նրանց հոլիվուդյան ֆիլմներում, իսկ այժմ վայելելու է կենդանի կատարումները:

Նա տեղեկացրեց, որ գերխիտ գրաֆիկով աշխատող հանրահայտ երգչախմբի ղեկավարներին իրենք պարբերաբար հանդիպել են Եվրոպայի փառատոնների ասոցիացիայի ժողովներին, ու վերջապես խումբը «պատուհան» է ունեցել ու հնարավորություն՝ Երևան ժամանելու: Տիկին Հովհաննիսյան ասում է, որ էլի կան գոսպել երգչախմբեր, բայց բրիտանականն առանձնանում է իր վարպետությամբ, ավանդույթներով, փառատոններում հանդես գալու մեծագույն պատասխանատվությամբ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը մեկ այլ նորություն ունի. Եվրոպայի փառատոնների ասոցիացիայի վերջերս կայացած գագաթնաժողովին քվեարկությամբ հաստատվել է, որ հաջորդ` 70-րդ գագաթնաժողովը և Եվրոպայի արվեստների փառատոնների համաժողովը կհյուրընկալի «Երևանյան հեռանկարները», իսկ հաջորդ տարի մայիսին Հայաստան կժամանեն 100-ից ավելի առաջատար փառատոնների ղեկավարներ, ԵՄ մշակույթի, բիզնեսի և այլ ոլորտների ներկայացուցիչներ՝ շուրջ 400 բարձրաստաստիճան հյուրեր:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին