Մամուլ 4 տարի առաջ - 08:28 30-11-2021

ՀԱՊԿ-ի թեման պատահական չի շեշտել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իր վերջին «ասուլիսի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե չի կարծում, որ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Արտաքուստ առանձնապես սենսացիա կամ նորություն չպարունակող այս հայտարարությունն իրականում, ինչպես ասում են, «հենց այնպես» չի արվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը նման դիտարկում կատարել է հատուկ և ընդգծված, քանի որ իրականում այս առիթով խորքային քննարկումներ են տեղի ունեցել։ Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները որոշակի մեսիջներ են ստացել ռուսական կողմից այն առումով, որ Մոսկվայում բավականին մտահոգություններ ունեն՝ կապված Հայաստանում վերջին շրջանում վերստին ահագնացած հակառուսական ու հակահապկական արշավի հետ:

Ընդ որում, խոսքը ոչ միայն, այսպես կոչված, սորոսականների ու այլ արևմտամոլների մասին է, այլև իշխանության որոշ շրջանակների: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ում վստահ են, որ նման տրամադրությունները գեներացվում կամ խրախուսվում են հենց իշխանության ամենաբարձր էշելոնների կողմից, ու ոչ մեկ նպատակով: Մոսկվայում կասկածներ ունեն, որ իրենք այս դեպքում գործ ունեն ոչ միայն պրիմիտիվ «շանտաժի», այլև հստակ կողմնորոշման հետ: Այդ իսկ պատճառով Փաշինյանը ստիպված է եղել հատուկ շեշտել վերոնշյալ միտքը...

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
15:29 Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները

Ձեզ գուցե հետաքրքրի