Արտաքին 4 տարի առաջ - 09:20 30-11-2021

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի «ներխուժման» մասին հայտարարություն է տարածել

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան լատվիացի լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն, իբր, պատրաստ է Կիևի վրա լայնամասշտաբ զինված հարձակման, գրում է Delfi կայքը։

Պաշտոնյայի խոսքով, նման սցենարի զարգացման հնարավորության մասին է վկայում Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական զորքերի կուտակման» նոր փուլը։

«Ռուսաստանը ներխուժումը դիտարկում է որպես ուղիներից մեկը... Այս տարբերակը նրանց սեղանին է»,- ենթադրել է Կուլեբան։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ ներկայում Կիևը և նրա արևմտյան գործընկերները փորձում են առավելագույն ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի Կրեմլը հրաժարվի «ներխուժման» տարբերակից։ Դա, ըստ Կուլեբայի, հնարավոր է անել միայն «զսպման հզոր քաղաքականությամբ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին