Ներքին 4 տարի առաջ - 16:08 27-11-2021

Մեր ազատագրական շարժումը թևակոխել է երկրորդ փուլ. Նաիրի Հոխիկյան

«Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրում» շարժումը արդեն վեցերորդ օրն է՝ շարունակում պայքարը։ Հանրահավքի ժամանակ ղեկավար կազմը տեղեկացրեց, որ շարունակում են պայքարը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հակահայկական ծրագրի դեմ։ Շարժման մասնակիցները պահանջում են հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ըստ կազմակերպիչների՝ այս պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Ցույցը սկսվել է 16:30-ին
Ցույցի ընթացքում փաստաբանների միության նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասում է․

«Մեր գլխին եկած պատուհասները ազգային արժեքներից հեռանալու հետևանք են։ Մենք պետք է լինենք ամու ընտանիք ու պետություն»։

Ցուցարարները տեղեկացրին նաև, որ վաղը ժամը 12-ին Հանրապետության հրապարակից սկսելու են ուղտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որով վաղվա օրը տարբերվելու է մյուս բոլոր օրերից, ու ըստ Նաիրի Հոխիկյանի՝ իրնեք թևակոխում են շարժման երկրորդ փուլ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը