Արտաքին 4 տարի առաջ - 12:58 27-11-2021

Ռուսաստանը իսլամիստ ահաբեկիչներից ավելի վտանգավոր է. Մեծ Բրիտանիայի ԳՇ

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նիկ Քարթերը Telegraph թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում Միացյալ Թագավորության համար, քան իսլամիստ ահաբեկիչները։

Նա նշել է, որ 2014 թվականի ամռանը, երբ ինքը գլխավորում էր Գլխավոր շտաբը, գլխավոր սպառնալիք էին համարվում իսլամիստները։

«Բայց հետո՝ 2018 թվականին, Սկրիպալների ընտանիքը գրոհի ենթարկվեց Սոլսբերիում, և միանգամայն ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը ամենալուրջ սպառնալիքն է մեր երկրի համար»,- ասել է Քարթերը:

Գլխավոր շտաբի պետը պարզաբանել է, որ խոսքը «գորշ գոտում» Մոսկվայի գործողությունների մասին է՝ «ուժի բոլոր գործիքների» կիրառմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի