Արտաքին 4 տարի առաջ - 19:41 25-11-2021

Ուկրաինային կոչ են արել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան

Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Կանադան և մի շարք միջազգային կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ուկրաինայի նախագահին և Գերագույն ռադային վավերացնել Ստամբուլի կոնվենցիան։ Այս մասին ասված է Եվրախորհրդի հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրվել է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։

Նշվում է, որ ըստ ուսումնասիրությունների՝ Ուկրաինայում կանանց 67%-ը ենթարկվել է հոգեբանական, ֆիզիկական կամ սեռական բռնության զուգընկերոջ կամ այլ անձի կողմից, իսկ համաճարակն էլ ավելի է խորացրել բռնության տանող խնդիրները։ Նման արարքներ կատարող մարդիկ իրենց պահվածքը համարում են միանգամայն ընդունելի։

«Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը կխրախուսի Ուկրաինային ձեռնարկել հետագա միջոցներ՝ կանխելու կանանց նկատմամբ բռնությունը, պաշտպանելու զոհերին, քրեական պատասխանատվության ենթարկելու հանցագործներին և ընդհանուր առմամբ որդեգրելու համապարփակ քաղաքականություն՝ ճնշելու մարդու իրավունքների այս խախտումը՝ ընդգծելով Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ստամբուլի կոնվենցիան, որն առաջին անգամ ստորագրվել է 2011 թվականին, իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի իրավական դաշտ ստեղծելու համար:

Ստորագրող երկրները, որոնցից 46-ը Եվրամիությունից են, պետք է քրեականացնեն հոգեբանական բռնությունը, հետապնդումը, ֆիզիկական և սեռական բռնությունը, հարկադիր ամուսնությունը, հարկադիր աբորտը և ստերիլիզացումը:

Նշվում է, որ 11 պետություն, այդ թվում՝ Ուկրաինան, չեն վավերացրել համաձայնագիրը՝ դրանում օգտագործվող «գենդեր» եզրույթի դեմ եկեղեցիների ու պահպանողական քաղաքական գործիչների բողոքի պատճառով։

Հավելենք, որ 2021 թվականի մարտին Թուրքիան դուրս է եկել Կանանց պաշտպանության Ստամբուլի կոնվենցիայից, սակայն խոստանում է շարունակել պայքարը երկրում կանանց իրավունքների համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում