Արտաքին 4 տարի առաջ - 19:07 25-11-2021

Մակրոնը պաշտպանել է ԵՄ-ի ընդլայնման գաղափարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է Խորվաթիայի՝ մեկընդմիշտ Շենգենյան և Եվրոգոտու մաս դառնալու ձգտումներին։ Այս մասին հայտնում է Խորվաթիայի ռադիո-հեռուստատեսությունը։

«Ես աջակցում եմ Շենգենյան գոտուն միանալու Խորվաթիայի ձգտումին», - ասել է Մակրոնը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ աջակցում է Զագրեբին՝ եվրոգոտու մաս դառնալու ցանկության մեջ։ Մակրոնը հավելել է, որ Խորվաթիան դրա համար իրականացրել է բոլոր անհրաժեշտ բարեփոխումները։

2017 թվականին Խորվաթիայի կառավարությունը հայտարարել է եվրոգոտուն միանալու արշավի մեկնարկի մասին։

Հրատարակությունը նշում է, որ Մակրոնը և Պլենկովիչը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որն էլ ավելի կամրապնդի Զագրեբի և Փարիզի պաշտոնական հարաբերությունները։

Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել էր, որ հանրապետությունը աջակցում է Եվրամիության մասին պայմանագրի վերաշարադրման գաղափարին։

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները իրավունքի նոր մեկնաբանության շնորհիվ փորձում են իրենց իրավասությունների մեջ ներառել ավելին, քան այն, ինչ իրենց տվել են միության անդամ երկրները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին