Արտաքին 4 տարի առաջ - 17:39 25-11-2021

Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնելու է ԱՄԷ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբի։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Չավուշօղլուն հայտնել է լրագրողների հետ զրույցում, երբ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի միջև ստորագրվում էր ներդրումների վերաբերյալ պայմանագիր։

Չավուշօղլուն, անդրադառնալով Թայիփփ Էրդողան-Զայեդ ալ-Նահյան հանդիպմանը, ընդգծել է, որ այն շատ արդյունավետ է եղել։

Նշենք, որ Աբու Դաբիի թագաժառանգը Թուրքիա է եկել նախօրեին։ Իսկ Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև լարվածության լիցքաթափմանն ուղղված առաջին քայլերը կատարվել են 2021-ի ամռանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին