Արտաքին 4 տարի առաջ - 16:18 25-11-2021

Հրապարակվել են Նոստրադամուսի արտասովոր կանխատեսումները 2022 թվականի համար

16-րդ դարի ֆրանսիացի աստղագուշակ Նոստրադամուսը (Միշել դե Նոտրդամ) կատարել է որոշ արտասովոր կանխատեսումներ 2022 թվականի համար, հայտնում է բուլղարական «Ֆակտի» պարբերականը։ Նոստրադամուսը ժամանակին կանխատեսել էր Նապոլեոնի իշխանության գալը, ատոմային ռումբի ստեղծումը, Ջոն Քենեդու սպանությունը և շատ այլ իրադարձություններ։

Այսպես. նա նշել է, որ 2022 թվականին Հյուսիսային և Հարավային Կորեաներին վիճակված է միավորվել։ Հյուսիսային Կորեայում իշխող բռնապետը կտապալվի և ապաստան կխնդրի Ռուսաստանից: ԱՄՆ-ը կդառնա ավելի անկառավարելի: Չինաստանը կստեղծի համաշխարհային տնտեսական անհավասարակշռություն: Իտալիային սպասվում են լուրջ ֆինանսական դժվարություններ: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կսկսվի խաղաղություն:

Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ կարող են տուժել ռմբակոծությունից։ Նաև Նոստրադամուսը կանխատեսել է գլոբալ տաքացման դեմ պայքարը և «տիեզերական շրջագայությունների» սկիզբը։ Կանխատեսումներից ամենաարտասովորը ինչ-որ վերերկրային քաղաքակրթության և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև միության կնքումն է:

Միևնույն ժամանակ, բուլղարացի ընթերցողները շատ թերահավատորեն են վերաբերվում Նոստրադամուսի կանխատեսումներին։ «Նա մոռացել է կանխատեսել վկայագրերը, պատվաստանյութերը և թեստերի գինը»,- գրում են նրանք:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին