Մամուլ 4 տարի առաջ - 08:33 24-11-2021

Մինչև տարվա վերջ երկու հանդիպում Ալիևի հետ. ինչ է սպասվում․ Ժողովուրդ

«Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը ու նախանշել նաեւ հետագա քայլերը:

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։ Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիեւը եւս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։

Նկատենք՝ ըստ մամուլի՝ եռակողմ հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 9-ին փաստաթղթերի ստորագրմամբ։ Հանդիպման վերաբերյալ արտահոսքից հետո Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ եռակողմ հանդիպումը կլինի կողմերի համաձայնության դեպքում՝ ակնարկելով նաեւ առարկայական արդյունքի պայմանը։ Դա հենց փաստաթուղթն էր։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը մերժել էր ստորագրել սահմանազատման փաստաթուղթը։

Նոյեմբերի 16-ին Բաքուն ներխուժման փորձ արեց Սիսիանի շրջանի հատվածում, որտեղով ենթադրաբար պետք է բացվի միջանցքը։ Հայկական կողմից զոհերի եւ պատանդների թիվն առայժմ հստակ չի ասվում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է սահմանազատման ռուսական առաջարկներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը բնական համարեց այսպիսի հանդիպումները, քանի որ, նրանց խոսքով, դրանց կարիքը շատ էր հասունացել: Նա այս պահին առաջնային է համարում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց իրականացնելը եւ ողջունեց այն հանգամանքը, որ հայկական կողմը դրան համաձայնել է ռուսական կողմի առաջարկով»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը