Ավելին 5 տարի առաջ - 21:43 23-11-2021

Ֆիլիպիններում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ ծնված 19-րդ դարում

Ֆիլիպիններում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Ֆրենսիս Սուսանոն։ Նա ծնվել է 19-րդ դարում և մահացել 124-ին։ Այս մասին հաղորդում է CNN Philippines-ը:

Սուսանոյին կոչում էին Լոլա Իսկա։ Նա մահացել է երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ի երեկոյան, իր տանը։ Թե ինչից է կինը մահացել, հայտնի չէ։ Ենթադրաբար դա եղել է կորոնավիրուսը։ Այս պահին կատարվում է փորձաքննություն։

Հարկ է նշել, որ այս տարվա սեպտեմբերին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները սկսել են փաստաթղթեր ուսումնասիրել կնոջ՝ որպես աշխարհի ամենատարեց մարդ պաշտոնական հայտարարման համար։ Բայց նա չի սպասել այս որոշմանը։

Հիշեցնենք, որ Սուսանոն 14 երեխաների մայր է։ Նա իր ամբողջ կյանքը աշխատել է ֆերմայում, և հենց բանջարեղենն է վերագրել իր երկարակեցության գաղտնիքը:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան