Արտաքին 5 տարի առաջ - 11:43 23-11-2021

«Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը տարածաշրջանի գերաստղ դարձրեց. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ «Վարդերի հեղափոխությունից» հետո, որի շնորհիվ 2003թ.-ին նա՝ իր թիմով եկավ իշխանության, Վրաստանը տարածքից վերածվեց պետության։

«Վրաստանը խավարի մեջ էր և ծաղկեց»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում՝ գտնվելով Գորիի զինվորական հոսպիտալում, ուր հայտնվել էր բանտում երկարատև հացադուլից հետո:

Նախկին նախագահը կարծում է, որ վրացի ժողովուրդն առանձնահատուկ է և արժանի չէ աղքատության ու խավարի։

«Երբ ինձ ներկայացրին Վրաստանի պետական ​​օրհներգի առաջին տարբերակը, ես ավելացրի «Ազատությունն այսօր մերն է» բառերը... Սա է իմ կյանքի կարգախոսը, և այս խոսքերն այսօր ավելի արդիական են, քան երբևէ։ Վարդերի հեղափոխությունը Վրաստանը դարձրեց տարածաշրջանի գերաստղ և միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուր դարձավ... Ամբողջ աշխարհն էր խոսում մեր բարեփոխումների մասին, որի պատճառով Վրաստանն արժանացավ թշնամու հատուկ ատելությանը։ Մեր երկիրը կվերադարձնի իր նախկին փառքն ու վեհությունը: Այսօր ձեր առջև՝ 18 տարի անց, ևս մեկ անգամ երդվում եմ։ Մենք պետք է համախմբվենք, չնայած անցյալին, հանուն ապագայի: Վրացիները կվերադարձնեն մեր երկիրը և ցույց կտան բոլորին, որ մենք ծույլ չենք և վաճառական չենք: Մենք աննշան չենք և ծնված չենք ստրկության համար»,- գրել է Սաակաշվիլին:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը