Արտաքին 4 տարի առաջ - 19:06 22-11-2021

Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը կայցելի Թուրքիա

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նոյեմբերի 24-ին այցելելու է Թուրքիա: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը:

Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել Թուրքիայում: Երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգում ներառված է լինելու ԱՄԷ-Թուրքիա նոր տրանսպորտային ուղու գործարկման հարցը:

Ըստ այդմ՝ ԱՄԷ-ն ցանկանում է Սուեզի ջրանցքով Շարժայից դեպի թուրքական Մերսին նավահանգիստ ուղին փոխարինել ԱՄԷ-Իրան-Թուրքիա ճանապարհով: Պատճառն այն է, որ Սուեզի ջրանցքով դեպի Թուրքիա երթուղին տևում է 20 օր, իսկ Իրանով՝ 6-8 օր:

Ըստ հրապարակման՝ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄԷ հետ այդ հարցով համաձայնության են եկել:

Մեկ այլ կարևոր հարց էլ վերաբերում է երկկողմ հարաբերությունների լարվածության նվազեցմանը:

Հիշեցնենք, որ այս երկրների միջև հարաբերությունները լարվել էին լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի ցուցաբերած աջակցությունից հետո: Լարվածությունը էլ ավելի էր խորացել 2016 հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, քանի որ Թուրքիան ԱՄԷ-ին մեղադրում էր հեղաշրջման փորձի կազմակերպման գործում մասնակցություն ունենալու մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում