Ներքին 5 տարի առաջ - 15:57 22-11-2021

Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի կունենա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Միջոցառումները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգի Տաուրիդ պալատում ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ։

Նստաշրջանին կմասնակցեն նաև ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու փորձագետներ։

Նոյեմբերի 25-ի նիստի շրջանակներում տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստեր։

Նոյեմբերի 26-ին Տավրիչեսկի պալատում տեղի կունենա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստը. խորհրդարանականները կքննարկեն Վեհաժողովի մշակած մոդելային օրինագծերը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է