Արտաքին 4 տարի առաջ - 13:12 21-11-2021

Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արևելքում

3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, Վրաստանի հարավ-արեւելյան հատվածում։ Այս մասին հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 07:48-ին՝ Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի մունիցիպալիտետի (Քվեմո Քարթլիի շրջան) Զեմո Կարաբուլախի գյուղում։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չեն գրանցվել։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան