Արտաքին 4 տարի առաջ - 11:41 21-11-2021

Բժիշկը հայտնել է, որ Սաակաշվիլիի բուժումը կտևի մի քանի ամիս

Երկարատև հացադուլից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բուժումը կարող է տեւել մի քանի ամիս։ Ավելին, նպատակահարմար է վերականգնումն իրականացնել քաղաքացիական կլինիկայում։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն։

Վրաստանի արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը թույլ է տվել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ։ Դրանից անմիջապես հետո բանտարկյալը դադարեցրել է հացադուլը, որը տեւել է մեկուկես ամիս։

Կիփշիձեն նշել է, որ իր հիվանդը գոհ է բուժհաստատությունից և անձնակազմի վերաբերմունքից։ Բայց զինվորական հոսպիտալը պիտանի չէ վերականգնման համար։ Ամենից շատ բժշկին անհանգստացնում են նախկին նախագահի նյարդաբանական ռեակցիաները, ուստի նա պնդում է, որ հիվանդը տեղափոխվի քաղաքացիական կլինիկա։

Սաակաշվիլիի ախտորոշման մասին հայտնել է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան։ Նա հայտարարել է, որ բժիշկները քաղաքական գործչի մոտ նյարդաբանական խանգարում են ախտորոշել՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիա։ Այս հիվանդությունը զարգանում է վիտամին B1-ի պակասի ֆոնին։ Բնորոշվում է գիտակցության շփոթությամբ, զառանցական գաղափարներով, հատվածական և միապաղաղ հալյուցինացիաներով։ Հիվանդը վախ է ապրում, որոշ ժամանակ անց զարգանում է ապշած վիճակ, որը կարող է վերածվել թմբիրի և կոմայի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի