Արտաքին 4 տարի առաջ - 21:45 20-11-2021

Մահացել է ԱՄՆ-ում Իրանի նախկին դեսպան և Էլիզաբեթ Թեյլորի ընկեր Արդեշիր Զահեդին

Շահի ժամանակաշրջանում ԱՄՆ-ում Իրանի դեսպան Արդեշիր Զահեդին, ով լքել է Թեհրանը 1979 թվականին Այաթոլլահ Խոմեյնիի իշխանության գալուց հետո, մահացել է Շվեյցարիայում 93 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Washington Post թերթը։

Նախկին դիվանագետը սիրում էր ասել, որ ինքն է ղեկավարում ԱՄՆ-Իրան հարաբերությունների «ոսկե դարը»։ Իր հայրենի Իրանում հեղափոխությունից հետո քաղաքական գործիչը դատապարտվել էր մահապատժի և հարկադրված գաղթել էր Շվեյցարիա։

Սոցիալիստ հոդվածագիր Դորիս Լիլլին, որը հաճախակի հյուր էր Զահեդիի երեկույթներին, մի անգամ նկարագրել է նրան որպես «ապշեցուցիչ հմայիչ, խելացի, լավ խոսող, բարդ, հարուստ, ազդեցիկ և հզոր», ով «անամոթաբար սիրախաղ էր անում բոլոր նրանց հետ, ովքեր ազդեցություն ունեն Վաշինգտոնում»:

Քաղաքական գործիչը Իրանի վերջին շահի՝ Մուհամմեդ Ռեզա Փահլավիի վստահելի խորհրդականն ու նախկին փեսան էր և արևմտամետ կառավարության ամենաազդեցիկ դիվանագետներից մեկը: ԱՄՆ-ում, ըստ լուրերի, քաղաքական գործիչը սիրավեպ է ունեցել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հետ։ Բացի այդ, նա ընկերություն է արել պետքարտուղար Հենրի Քիսինջերի և սենատոր Բարի Գոլդուոթերի հետ և շքեղ երեկույթներ է կազմակերպել։

Ասելով, որ դեմ չէ, որ իրեն «փլեյբոյ» անվանեն՝ պնդում էր, որ «գործն ու զվարճանքը» համատեղում է արձակուրդների հետ։ Նրա խոսքով՝ դրանք օգնել են իրեն ընկերներ ձեռք բերել ու ազդեցություն ունենալ։

Զահեդին քաղաքականապես ակտիվ ընտանիքից էր. նրա մայրական պապը խորհրդարանի խոսնակն էր, իսկ հայրը՝ գեներալ Ֆազլոլլահ Զահեդին, օգնել էր կազմակերպել 1953 թվականի հեղաշրջումը ԿՀՎ-ի և բրիտանական հետախուզության աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին