Արտաքին 4 տարի առաջ - 18:44 20-11-2021

Խլեբնիկովայի բնակարանում հրդեհը սկսվել է նրա մահճակալից

Երգչուհի Մարինա Խլեբնիկովայի բնակարանում բռնկված հրդեհի պատճառների մասին վարկածները, ինչի հետևանքով երգչուհին ստացել է ուժեղ այրվածքներ և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, գնալով պակասում են։ Արտակարգ ծառայությունների աղբյուրները հաստատում են նախնական ենթադրություններն այն մասին, որ ողբերգության կարող էին հանգեցնել հենց իր՝ բնակարանի տիրուհու գործողությունները։

Բռնկման հնարավոր պատճառների թվում, ԶԿՄ-ների հրապարակումների համաձայն, նախկինում նշվում էր էլեկտրալարերի անսարքության հավանականությունը և էլեկտրական սարքերի օգտագործումը, կամ նույնիսկ կրակի հետ անզգույշ վարվելը. ըստ հրկիզված բնակարանից հրապարակված լուսանկարի՝ Խլեբնիկովայի սենյակում բուխարի է եղել։ Սակայն հայտնված առաջին վարկածը չհանգցրած ծխախոտի մասին էր, որով երգչուհին կարող էր քնել։ Անմիջապես հայտնվեցին տաբլոիդների հին հրապարակումները, որոնցում երգչուհու ծանոթները հայտարարում էին, թե իբր նա հակում ունի ալկոհոլի նկատմամբ: Վերջին տեղեկատվության համաձայն՝ ծխախոտի վարկածը, որպես բռնկման աղբյուր, դառնում է առաջնահերթ։

«Բռնկման օջախը գտնվել է Խլեբնիկովայի մահճակալում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը հաստատել է, որ «երգչուհին քնել է չհանգցրած ծխախոտով»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ