Արտաքին 4 տարի առաջ - 16:47 20-11-2021

Չինաստանի իշխանությունները տուգանել են  Alibaba կորպորացիային

Alibaba կորպորացիան, որին են պատկանում մի շարք խոշորագույն առևտրային հարթակներ, այդ թվում՝ Aliexpress-ը և Tmall-ը, տուգանվել է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Դրա հետ մեկտեղ տուգանքների մասին ծանուցում են ստացել ևս մի շարք չինական խոշոր ընկերություններ։ Այս մասին ասվում է Չինաստանի շուկաների վերահսկողության հարցերով գլխավոր պետական ​​վարչության կայքում։

Կարգավորողը փաստաթղթային ձևակերպումների խախտումներ է հայտնաբերել Baidu վեբ ծառայությունների օպերատորի, Suning մանրածախ առևտրի առաջատար ձեռնարկության և Tencent ներդրումային հոլդինգի մոտ: Յուրաքանչյուր տուգանված ընկերություն բյուջե է վճարելու 78 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Վերջին շրջանում Չինաստանում խոշոր կորպորացիաների նկատմամբ արդեն 43 համանման գործ է արձանագրվել։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը դեռ օգոստոսին հայտարարել էր շուկայի մենաշնորհը զսպելու անհրաժեշտության մասին։ Պետությունը կաջակցի փոքր և միջին բիզնեսին: Երկիրը փորձում է կառուցել սոցիալիստական ​​տիպի շուկայական տնտեսություն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի