Արտաքին 4 տարի առաջ - 13:36 20-11-2021

Ռոտերդամում անկարգություններ են սկսվել COVID-սահմանափակումների պատճառով

Նիդեռլանդների խոշոր նավահանգստային քաղաքում՝ Ռոտերդամում, նոյեմբերի 19-ին, կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների. ոստիկանությունը նախազգուշացնող կրակ է բացել: Այս մասին հաղորդել է Նիդերլանդների հեռուստառադիոկորպորացիան (NTK)։

Նշվում է, որ քաղաքի բնակիչները փողոց են դուրս են եկել բողոքելու երկրում կարանտինի խստացման դեմ՝ COVID-19-ով հիվանդացության և հոսպիտալացումների թվի կտրուկ աճի ֆոնին։

Բացի այդ, ցուցարարները դժգոհ են կորոնավիրուսով արդեն հիվանդացած և պատվաստված անձանց, բայց ոչ թեստի բացասական պատասխան ունեցողներին, կորոնավիրուսի վկայագիր տրամադրելու կառավարության ծրագրերից։

Ռոտերդամի հարյուրավոր բնակիչներ մասնակցել են բողոքի ցույցին, որը շատ արագ դադարել է խաղաղ բնույթ կրել։ Կարգուկանոն հաստատելու համար ներգրավվել են անվտանգության աշխատակիցներ։ Ազատություն վանկարկելով՝ ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահներն իրենց հերթին նախազգուշական կրակ են բացել և ջրցան մեքենաներ կիրառել։

Անկարգությունների ընթացքում այրվել է մեկ ոստիկանական մեքենա, մեկը վնասվել է։ Կրակի մարման ժամանակ հրշեջները նույնպես քարկոծվել են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում