Արտաքին 4 տարի առաջ - 12:57 20-11-2021

Ռուսաստանը կարող է ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզական ծառայությունները զգուշացնում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ նրանք շատ քիչ ժամանակ ունեն Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական գործողությունները կանխելու համար, հաղորդում է New York Times-ը:

Ջո Բայդենի վարչակազմի պարբերականի աղբյուրների համաձայն, Կրեմլը դեռ որոշում չի կայացրել ռուս-ուկրաինական սահմանի մոտ կենտրոնացված զորքերի օգտագործման վերաբերյալ, սակայն դրանց քանակն ու կազմը Ռուսաստանի ղեկավարության մտադրությունների հետ կապված լուրջ անհանգստություն են առաջացնում։ Ուրբաթ օրը ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի հետ, որի ընթացքում քննարկվել է ռուսական բանակի «տագնապ հարուցող» ակտիվությունը այդ շրջանում։

Ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունները գնալով ավելի են համոզվում, որ Վլադիմիր Պուտինը դիտարկում է ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը կամ Ուկրաինայի տարածքի մեծ մասը գրավելու, կամ երկիրն ապակայունացնելու և պրոռուսական ուժերի իշխանության գալն ապահովելու նպատակով, գրում է պարբերականը։ Պուտինին, նրանց կարծիքով, զայրացնում է Մինսկի խաղաղ գործընթացի անարդյունավետությունը։ Եվրոպայի՝ ռուսական բնական գազի մատակարարումներից կախվածությունը կարող է հույս ներշնչել նրան, որ եվրոպացիները կվարանեն կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ռազմական գործողության:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաներն առաջարկում են եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակել՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական գործողություններին պատասխանելու համար։ Ծրագրի կարևոր մասն են կազմում պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ