Արտաքին 4 տարի առաջ - 16:57 19-11-2021

Սաակաշվիլին օգնություն է խնդրել Միացյալ Նահանգներից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է բանտում, օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ իշխանություններին։ Պաշտպանության խնդրանքով գրությունը քաղաքական գործիչը հանձնել է իր փաստաբանների միջոցով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Վրաստանի իշխանություններին կոչ էր արել թույլ տալ նախկին նախագահին ներկա լինելու իր գործով բոլոր դատական ​​նիստերին և նրա հետ վարվել «արդարացի և արժանապատիվ»։

«Եթե ԱՄՆ-ը չգա ինձ պաշտպանելու, դա սարսափելի ազդանշան կլինի բոլոր արևմտամետ առաջնորդների և ժողովուրդների համար»,- գրել է Սաակաշվիլին։

Գործակալության տվյալներով՝ քաղաքական գործիչը «ձեռքով հապճեպ գրել է» հարցերի պատասխանները։ Սաակաշվիլիի խոսքով՝ բանտում իրեն ենթարկել են ծեծի, ասֆալտով քարշ են տվել այլ բանտարկյալների «ծաղրի» ներքո։ Բացի դրանից, նախկին նախագահը գանգատվել է, որ հրաժարվել են իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, փոխանցել հեռախոս և մասնակցել իր գործով նիստերին։

Վրաստանի արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Սաակաշվիլիի հայտարարությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում